ՄԻՊ-ը լրագրողի հայտարարության հիման վրա քննարկման ընթացակարգ է սկսել![]() 11 մայիսի 2017 - 18:38 AMT PanARMENIAN.Net - ՄԻՊ-ը լրագրողի հայտարարության հիման վրա քննարկման ընթացակարգ է սկսել: «Սիվիլնեթ» կայքի լրագրող Արփի Մախսուդյանը տեղեկություն է տարածել, որ մայիսի 11-ի առավոտյան Ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարել բնակարանում՝ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու նպատակով: Ըստ Արփի Մախսուդյանի՝ խուզարկության ընթացքում իրեն չի ներկայացվել բնակարանում խուզարկություն կատարելու՝ օրենքով նախատեսված որոշումը: Նշված տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ: Պարզաբանումներ են պահանջվել ՀՀ ոստիկանությունից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |