Նոյեմբերի 13-ին Հայաստան է ժամանում Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշեւը12 նոյեմբերի 2007 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 13-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ստանիշեւը: Պաշտոնական այցի ընթացքում Սերգեյ Ստանիշեւը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Բուլղարիայի վարչապետը կայցելի Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ կդնի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրին, Երեւանի պետական համալսարանում կհանդիպի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության, իսկ Մշակութային կապերի հայկական միությունում` Հայ-բուլղարական բարեկամության խմբի անդամների եւ բուլղարական համայնքի ներկայացուցիչների հետ: ԲՀ վարչապետը կլինի նաեւ Մատենադարանում, Պ. Յավորովի անվան N131 միջնակարգ դպրոցում, Երեւանի կոնյակի գործարանում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայցելի Գանձարան եւ Մայր տաճար, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |