Քաղաքական ճգնաժամը Վրաստանում հեռու է հանգուցալուծումից12 նոյեմբերի 2007 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Քաղաքական ճգնաժամը Վրաստանում շուտ չի ավարտվի եւ մոտակա երկու ամիսներին շատ կեղտ կլինի, կլինեն նոր պատմություններ ռուս գործակալների մասին: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում Հենրիխ Բյոլի անվան գերմանական հիմնադրամի բաժանմունքի ղեկավար Վալտեր Կաուֆմանը: Նրա կարծիքով, ընդդիմության թեկնածուները չեն կարող երկու ամսվա ընթացքում արտակարգ դրության պայմաններում առաջադրել իրենց թեկնածությունները: «Թբիլիսիում խաղաղ ցույցի ցրումը Վրաստանի քաղաքացիներից շատերի հիշողության մեջ արթնացրեց այն տեսարանները, երբ 1989 թվականի ապրիլի 9-ին Խորհրդաին բանակը ցրեց ցուցարարներին հենց արցունքաբեր գազի օգնությամբ: Այդ տեսարանները վատ են անդրադառնում վրաց հասարակության վրա եւ գրգիռ են հանդիսանում ներկայիս իշխանությունների դեմ: Արեւմուտքը շահագրգռված է, որ Վրաստանը կայուն մնա: Հասարակության այժմյան բեւեռացումը Սահակաշվիլու քաղաքականության արդյունքն է, որը հակված է բոլորի մեջ թշնամիներ տեսնել: Ես կարծում եմ, Արեւմուտքը ընտրության քիչ հավանականություն կունենա: Սակայն այն վնասը, որ հասցվեց Վրաստանի իմիջին վերջին օրերի իրադարձությունների եւ արտակարգ դրության պատճառով, շուտ չի մոռացվի: Այսօրվա վիճակից դուրս գալու ուղիներ ես չեմ տեսնում»,-ընդգծել է Կաուֆմանը, հաղորդում է Deutsche Welle-ն:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |