Քրդերի կողմից գերեվարված զինվորները Թուրքիայում կալանվել են

PanARMENIAN.Net - Ութ թուրք զինծառայողներին, որոնց մեկ շաբաթ առաջ ազատել էին քուրդ գրոհայինները, մեղադրանք է ներկայացվել հրամանին չենթարկվելու համար: Փաստաբան Ռամազան Քորկմազի խոսքերով, զինծառայողները մեղադրվում են հրամանին չենթարկվելու համար, ինչը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ` չճշտելով թե հատկապես ում մասին է խոսքը: Զինծառայողները, հավելել է փաստաբանը, կալանվել են: Դեռեւս հայտնի չէ, թե երբ ռազմական տրիբունալը կհետաքննի նրանց գործը, հաղորդում է «Թըրքիշ Դեյլի նյուսը»:



Հիշեցնենք, որ թուրքական բանակի ութ զինծառայողներ գերի էին վերցվել Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինների կողմից հոկտեմբերի 21-ին Թուրքիայի եւ Իրաքի սահմանին: Բացի գերեվարված զինծառայողներից, հոկտեմբերի 20 եւ 21-ին քուրդ գրոհայինների հետ զինված բախումների արդյունքում զոհվել էին 12 թուրք զինվորականներ եւ եւս 16-ը վիրավորվել են: Թուրքական կողմը պաշտոնապես չէր ճանաչում իր զինծառայողներին գերեվարելու փաստը: Նոյեմբերի 4-ին, երկարատեւ բանակցություններից հետո, թուրք զինծառայողները ազատ են արձակվել:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---