Սեյրան Օհանյան. Միջադեպերը սահմանում հրահրում է ադրբեջանական կողմը

PanARMENIAN.Net - Միջադեպերը հայ-ադրբեջանական սահմանում հիմնականում հրահրում է ադրբեջանական կողմը, երկուշաբթի լրագրողներին է հաղորդել Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը: «Հայկական բանակի առանձնահատկությունն այն է, որ մենք մարտական հերթապահություն ենք սահմանել Ադրբեջանի հետ ամբողջ սահմանի երկայնքով եւ այդ հանգամանքը ստիպում է մեզ անվտանգության առավելագույն պայմաններ ստեղծել մեր զինծառայողների համար: Եթե զինծառայողն իրեն անվտանգ է զգում, նա չի կրակի հենց այնպես»,-ասել է Օհանյանը` հավելելով, որ այդ միջադեպերը մեծամասնությամբ հրահրում է ադրբեջանական կողմը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
---