Երևանում լռության օր է

Երևանում լռության օր է

PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին Երևանում լռության օր է մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններից առաջ: Օրենքով արգելվում է այսօր նախընտրական քարոզչություն իրականացնել:

Քվեարկությունը կսկսվի մայիսի 14-ին՝ ժամը 08:00-ին, կավարտվի 20:00-ին: Դիտորդական առաքելություն է իրականացնելու 17 դիտորդական կազմակերպություն՝ 5136 դիտորդով։

Ընտրությունների համար ձևավորվել է 474 տեղամասային ընտրական հանձնաժողով։

Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է ընդամենը երեք քաղաքական ուժ՝ ԵԼՔ դաշինք, «Երկիր ծիրանի» կուսակցություն, Հայաստանի հանրապետական կուսակցություն: «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հրաժարվել էին ընտրություններին մասնակցությունից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---