Արցախի ՈՒՀԱ թիմը Մոսկվայում կմասնակցի լիգայի 1/4 եզրափակչին![]() 13 մայիսի 2017 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Արցախի «Հարսանիքը լեռներում» ՈՒՀԱ թիմը մայիսի 13-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք՝ մասնակցելու Մոսկվայի և Մերձմոսկվայի կենտրոնական լիգայի 1/4 եզրափակչին։ Թիմի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշել է, որ տղաները շատ լուրջ են տրամադրված և փորձելու են անել հնարավորը՝ հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար: «Հուսով ենք՝ ամեն ինչ մեր սրտով կլինի, և մայիսի 17-ին բոլորս միասին ուրախանալու ավելի մեծ առիթ կունենանք»,- ասել է Արցախի ՈՒՀԱ թիմի ղեկավարը, հայտնում է Արցախպրեսը: Նշենք որ քառորդ եզրափակիչը տեղի կունենա Մոսկվայում մայիսի 17-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 19։00-ին։ Մոսկվայի և Մերձմոսկվայի կենտրոնական լիգայի փառատոնին և 1/8 եզրափակչում «Հարսանիքը լեռներում» թիմը ճանաչվել է լավագույնը և ստացել նվեր-մրցանակ լիգայի գլխավոր հովանավորի կողմից։ Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա էր հղել Ռուսաստանին` պահանջելով պարզաբանումներ տալ Սոչիի ՈւՀԱ 28-րդ միջազգային փառատոնին ԼՂՀ-ից 2 թիմի մասնակցության կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը»:Ըստ Հաջիևի, Բաքուն դիմել է Մոսկվային` «խնդրելով օգտագործել իր ազդեցությունը` պարզություն մտցնելու համար» ԼՂՀ թիմերի մասնակցության հարցում: Հունվարի 13-ին, Ադրբեջանի ԱԳՆ-վ դժգոհություն էր հայտնել այդ կապակցությամբ`«բողոք հայտնելով ԼՂՀ-ից «Աղ ու հացով» և DeleYaman թիմերի մասնակցության դեմ Սոչիի փառատոնին»: Ի պատասխան Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ Ադրբեջանի արձագանքը Սոչիում «ԿիՎիՆ» փառատոնում Ստեփանակերտի թիմերի մասնակցությանը ոչ ադեկվատ է:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |