Հայաստանցիների 34%-ը ընդունում է էվոլյուցիան (Հարցում)![]() 13 մայիսի 2017 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանցիների 34%-ն ընդունում է էվոլյուցիայի տեսությունը՝ համարելով, որ մարդիկ ու այլ կենդանի օրգանիզմները զարգացման երկար ճանապարհ են անցել մինչև ներկայիս վիճակը: Այս մասին են վկայում ամերիկյան Pew Research Center կենտրոնի անցկացված հարցման արդյունքները: Հայաստանցիների 56%-ն, ընդհակառակը, կարծում է, որ մարդիկ ու կյանքի այլ օրգանիզմները գոյություն են ունեցել ներկա վիճակում ստեղծման օրվանից: Էվոլյուցիային հավատացողներից 13%-ի կարծիքով, այն տեղի է ունեցել գերագույն էակի ազդեցության տակ, 18%-ն այն բնական գործընթաց է համարել: 47%-ը կարծում է, որ գիտությունը երբևիցե կկարողանա տալ բոլոր հարցերի պատասխանները, 49%-ը կարծում է, որ ոչ: Վրաստանում էվոլյուցիային հավատում է հարցվածների 58%-ը, ՌԴ-ում՝ 65%-ը, Չեխիայում՝ 83%-ը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |