Վարչապետ. Տարոն Մարգարյանից լավ քաղաքապետի թեկնածու չկա![]() 14 մայիսի 2017 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14-ի առավոտյան վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանի թիվ 4/53 ընտրատեղամասում կատարել է իր քաղաքացիական պարտքը՝ մասնակցելով ավագանու ընտրությանը: Վարչապետը քվեարկության էր եկել կնոջ հետ: «Կցանկանայի Երևանը տեսնել ժամանակակից, ճկուն կառավարման համակարգով՝ ուղղված երևանցիների պահանջներին»,- այնուհետև լրագրողների հետ զրույցում նշել է Կարապետյանը: Հարցին, թե արդյոք Տարոն Մարգարյանն այն քաղաքապետն է, որին կցանկանար որպես քաղաքի ղեկավար տեսնել, վարչապետը պատասխանել է՝ «Այո»: Դիտարկմանը, թե կան ավելի լավ թեկնածուներ, որոնց կցանկանար տեսնել քաղաքապետի պաշտոնում, Կարեն Կարապետյանը նշել է, որ չկան: Հարցին, թե հուսահատության գազելներից, ի վերջո, պրծում կա, վարչապետը պատասխանել է. «Ընտրություններով չեն պրծնելու, կառավարմամբ ենք պրծնելու, ավելի խելոք համակարգ դնելով, ներդրումների դաշտը բարելավելով»,- գրում է Panorama.am-ը: Դիտարկմանը, թե արդեն 6 տարի է, ինչ Տարոն Մարգարյանը քաղաքապետ է, բայց այդ գազելները ոչ միայն չեն փոխվում, այլ վիճակն ավելի է վատանում, Կարեն Կարապետյանը նշել է. «Տրանսպորտի վիճակը ես համարում եմ շատ վատ և ոչ հարմար ձև մարդկանց տեղափոխման համար: Վստահ եմ, Տարոն Մարգարյանն այդ հարցի շուրջ իր տեսլականը հայտարարել է»: Պատասխանելով հարցին, թե այս տարիներին չկարողացավ հարցին լուծում տալ, հիմա քանի՞ տարի է պետք, որպեսզի տրանսպորտի խնդիրը լուծվի, Կարեն Կարապետյանը նշել է, որ բազմաթիվ հարցեր կան, որոնց հերթը հասնում է, բազմաթիվ խնդիրներ կան, որ կարող են 4 տարի չլուծվել: «Բայց դա չի նշանակում, որ 5-րդ տարում չի լուծվելու: Դուք ասում եք՝ բոլոր խնդիրները մեկ տարվա մեջ հնարավո՞ր է լուծել, ես չեմ պնդում, որ 6 տարվա մեջ ամեն ինչ արվել է, բայց խնդիրներ կան, որոնց հերթը հասնելու է, մենք ֆինանսական սահմանափակ կարողություններ ունենք, ելնելով դրանցից՝ խնդիրների որոշակի հերթականություն է դրվում»,- ասել է Կարապետյանը: Լրագրողները նաև հետաքրքրվել են, թե արդյոք վարչապետը տեղյակ է «Ելք» դաշինքի հրապարկումներին, որ ընտրակաշառք է բաժանվում: «Չեմ տեսել, բայց լսել եմ: Կարծում եմ՝ տարեցտարի մեր ընտրություններն ավելի արդար են և ավելի թափանցիկ, բոլոր ընտրությունների ժամանակ որոշակի նման դեպքեր լինում են, բայց մենք վստա՞հ ենք, որ դա ընտրակաշառք է: Իրավապահ մարմինները դրանով զբաղվում են, մենք մի նյութով, մի թղթով միանգամից եզրակացություն ենք անում: Ի վերջո, մենք ուզում ենք չէ՞ օրենքի երկիր դառնալ, եկեք սպասենք, տեսնենք, իրավապահներն ինչ կասեն»,- նշել է Կարեն Կարապետյանը: Մայիսի 14-ին՝ ժամը 8:00-ին, մեկնարկել են Երևանի ավագանու ընտրությունները։ Մայրաքաղաքում բացվել են ընտրատեղամասերը, քվեարկությունը կտևի մինչև ժամը 20:00-ն։Ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ ԵԼՔ դաշինքը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |