Նախագահ. Եթե Մարգարյանը վերընտրվի, Երևանը կդառնա ավելի լավը![]() 14 մայիսի 2017 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Թիվ 9/18 ընտրատեղամասում քաղաքացիական իր պարտքն է կատարել ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը` մասնակցելով Երևանի ավագանու ընտրությանը: Լրագրողների հետ զրույցում նախագահն ասել է, որ քվեարկել է հանուն ավելի լավ Երևանի։ Հարցին, թե Երևանում ինչ կփոխվի, եթե վերընտրվի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Երևանը կդառնա ավելի լավը»։ Մայիսի 14-ին՝ ժամը 8:00-ին, մեկնարկել են Երևանի ավագանու ընտրությունները։ Մայրաքաղաքում բացվել են ընտրատեղամասերը, քվեարկությունը կտևի մինչև ժամը 20:00-ն։Ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ ԵԼՔ դաշինքը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Կարդացեք նաև՝Վարչապետ. Տարոն Մարգարյանից լավ քաղաքապետի թեկնածու չկա Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |