Զարուհի Փոստանջյանի դստերը բերման են ենթարկել![]() 14 մայիսի 2017 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի թեկնածու, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի ու գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի թիմակիցների միջև կոնֆլիկտ է ծագել: Միջադեպը տեղի է ունեցել Ավանում՝ Տարոն Մարգարյանի գործող նախընտրական շտաբերից մեկում: Փոստանջյանը «Ազատություն» եթերում պնդել է, որ շտաբի սեղաններից մեկի դարակում ընտրակեղծարարությունը փաստող ցուցակներ կան ու պահանջել է բացել այն, սակայն ՀՀԿ-ականները հրաժարվել են: Տեղ ժամանած ոստիկանության ներկայությամբ կոնֆլիկտը շարունակվել է, Փոստանջյանն ու իր դուստրը նստել են նշված սեղանի վրա` պահանջելով բացել դարակներն իր ներկայությամբ, որպեսզի ակնհայտ դառնա դրանց պարունակությունը: «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները հրաժարվել են լքել շտաբի տարածքը` հայտարարելով, որ չեն վստահում ոստիկանությանը: Որոշ ժամանակ անց ոստիկաններն ուժով հանել են տարածքից լրագրողներին ու «Երկիր Ծիրանիի» անդամներին, այդ թվում` Փոստանջյանին, որը գործող ԱԺ պատգամավոր է: Փոստանջյանի դստերը բերման են ենթարկել ոստիկանություն: Մայիսի 14-ին՝ ժամը 8:00-ին, մեկնարկել են Երևանի ավագանու ընտրությունները։ Մայրաքաղաքում բացվել են ընտրատեղամասերը, քվեարկությունը կտևի մինչև ժամը 20:00-ն։Ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ ԵԼՔ դաշինքը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Կարդացեք նաև՝Զարուհի Փաստանջյանը հետընտրական զարգացումները չի բացառում Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |