Ավագանու ընտրություններն ավարտվել են![]() 14 մայիսի 2017 - 20:06 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին՝ ժամը 20։00-ին, ավարտվել են Երևանի ավագանու ընտրությունները։ Ընտրություններին մասնակցում էր երեք քաղաքական ուժ՝ ԵԼՔ դաշինքը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հրաժարվել էին ընտրություններին մասնակցությունից: Երևանում քվեարկելու իրավունք ունեցող 842․147 քաղաքացուց ժամը 17։00-ի դրությամբ ընտրություններին մասնացել է 290․737-ը, այսինքն՝ ընտրողների 34.52%-ը։ Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում նույն ժամի՝ 17:00 դրությամբ երևանյան 4 ընտրատարածքներում քվեարկել էր ընդամենը 415.000 քաղաքացի կամ ընտրողների 49%-ը: Ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականարել 17 դիտորդական կազմակերպություն՝ 5136 դիտորդով։ Ընտրությունների համար ձևավորվել է 474 տեղամասային ընտրական հանձնաժողով։ Կարդացեք նաև՝ ԵԼՔ դաշինքի արձանագրած ընտրախախտումները՝ 11 ժամում ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |