Realelections. Ձայների 1/3-ի հաշվարկից հետո ՀՀԿ-ն 66% ունի![]() 14 մայիսի 2017 - 21:46 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ ստացվող ոչ պաշտոնական արդյունքների համաձայն, իշխող Հանրապետական կուսակցությունը հավաքում է ձայների 66.5%-ը: Այդ մասին են վկայում ԵԼՔ դաշինքի Realelections համակարգի թարմացվող արդյունքները՝ մոտ 115.000 ձայնի կամ քվեարկության մասնակիցների 1/3-ի հաշվարկից հետո: ԵԼՔ դաշինքը, համակարգի տվյալների համաձայն, առայժմ ունի ձայների 22.7%-ը, Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանին»՝ 8.4%-ը, 2.3%-ն անվավեր է: ԿԸՀ-ը դեռևս որևէ պաշտոնական տվյալներ չի հաղորդել: Նախնական տվյալների համաձայն, քվեարկել է ընտրական իրավունք ունեցող երևանցիների մոտ 41%-ը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |