Մխիթարյանը՝ «հայկական էքսպրես». Մատչ TV-ի ռեպորտաժը ֆուտբոլիստի մասին (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Մատչ TV հեռուստաալիքը 15 րոպեանոց ռեպորտաժ է ներկայացրել` նվիրված «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ «Նախկին ԽՍՀՄ-ի լավագույն ֆուտբոլիստի մանկությունը, պատանեկությունը և երիտասարդությունը։ Երևանից Մանչեսթեր մի քանի կանգառներով։ Հայկական Էքսպրես` Հենրիխ Մխիթարյան։ Ո՞վ և ո՞րտեղ է սովորեցրել նրան այդպես խաղալ»,- այսպես են ներկայացնում սյուժեն ֆիլմի հեղինակները, գրում է Sputnik Արմենիան։ Նկարահանող խումբը եղել է Երևանում և հետևել է Մխիթարյանի կյանքի ուղուն՝ քաղաքի կենտրոնում գտնող բակից, որտեղ ծնվել է «փոքր Հայաստանի մեծ աստղը» մինչև դպրոց։ Ռեպորտաժում Մխիթարյանը ներկայացված է որպես բազմակողմանի զարգացած անձնավորություն բազում տաղանդներով` լեզվաբանականից մինչև երգարվեստ։ Միայն թե դպրոցում «Պատերազմ և խաղաղությունը» չի կարողացել ընթերցել ժամանակի սղության պատճառով։ «Մխիթարյանն ունի տեխնիկա, բնավորություն, տակտիկա և նախկին ԽՍՀՄ տարածքում նրանից լավ ֆուտբոլիստ չկա»,- ամփոփում է լրագրողը։ Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը 36 խաղ է անցկացրել ՄՅՈւ կազմում բոլոր մրցաշարերում և 10-ը գոլի հեղինակ դարձել: «Խաղաշրջանի գոլ» մրցանակին հավակնող «Մանչեսթեր Յունայթեդի» 10 գոլերից 4-ը Մխիթարյանն է իրացրել: Քվեարկությունն արդեն բաց է, խաղաշրջանի գոլին են հավակնում Մխիթարյանի խփած գոլերը «Զարյա», «Սանդերլենդ», «Ուիգան» և «Լեսթեր» ակումբների դեմ խաղերում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |