«Իքս մարդիկ» ֆիլմի մոտիվներով «Շնորհալիները» սերիալի առաջին թրեյլերն է հրապարակվել (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Համացանցում հայտնվել է «Շնորհալիները» (The Gifted) սերիալի փրոմոհոլովակը, որը նկարահանվել է «Իքս մարդիկ» ֆրանշիզայի մոտիվներով: Տեսահոլովակը հրապարակվել է YouTube-ի Fox ալիքը: Նոր նախագիծը կպատմի մի զույգի պատմություն, որն իր երեխաների մոտ գերունակություններ է հայտնաբերում: Ընտանիքը ստիպված է թաքնվել մուտանտներին որոնող կառավարությունից: Ռեժիսորն է Բրայան Սիգալը, որը նախկինում նկարահանել է գերհերոսների մասին «Իքս մարդիկ», «Իքս մարդիկ 2», «Իքս մարդիկ. Ապոկալիպսիս» և «Իքս մարդիկ. Անցած ապագայի օրերը» ֆիլմերը: Սերիալում գլխավոր դերերը կատարել են Ջեմի Չոն, Էմի Էքերը, Սթիվեն Մոյերը և Բլեր Ռեդֆորդը, գրում է Lenta.ru-ն: «Շնորհալիների» պրեմիերան նախանշված է 2017-ի աշնանը: «Իքս մարդիկ» կոմիքսների շարք է, որը ստեղծել է Սթենլի Լին և Ջեկ Քերբին: Առաջին թողարկումը հայտնվել է 1963-ին: 20th Century Fox ընկերությունը 9 ֆանտաստիկ ֆիլմ է նկարահանել կոմիքսների մոտիվներով: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |