Լոռիում փրկված արջի քոթոթների համար անուններ են ընտրում![]() 15 մայիսի 2017 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին Լոռիում փրկված արջի քոթոթները դեռ անուններ չունեն: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ցանկանում է արջուկների համար անուններ ընտրել հանրության օգնությամբ: Այդ մասին ասվում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում: «Մենք մի քանի տարբերակ ենք առաջարկում, բայց ազատ եղեք ձերն առաջարկելու համար։ Քոթոթներն աղջիկ-տղա են․ անուններ ընտրելիս սա էլ հաշվի առեք»,-ասվում է գրառման մեջ։ Ընտրվել է մի քանի տարբերակ. Զանգակ-Բամբակ, Հենզել-Գրետել, Ջոն-Սանսա, Միգել-Ուրսուլա, Միքո-Մանուշ, Մուշո-Նուշիկ: Քվեարկությանը կարելի է մասնակցել հիմնադրամի ֆեյսբուքյան էջում: 3-4 ամսական արջի ձագուկներին տեսուչները հայտնաբերվել էին գետի ափին: Քոթոթները կանցնեն բուժզննում Երևանի կենդանաբանական այգու նորագույն սարքավորումներով զինված կենդանաբուժական կլինիկայում, որոշ ժամանակ կանցկացնեն Երևանի կենդանաբանական այգում, այնուհետ կտեղափոխվեն Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի կարանտինային կայան (Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան): Հիմնադրամը հայտարարել է, որ կանի հնարավոր ամենը, որպեսզի քոթոթները վերադարձվեն վայրի բնություն: Ընթերցեք նաև. Լոռու մարզում բնապահպան տեսուչներն արջի 2 քոթոթ են գտել Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |