Երևանի տիկնիկային թատրոնը Պրահայի փառատոնում մրցանակի է արժանացել![]() 16 մայիսի 2017 - 10:07 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում Pidifest միջազգային թատերական փառատոնի փակմանը Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի «Մատնաչափիկը» ստվերային ներկայացումն արժանացել է «Լավագուն ներկայացում ըստ հանդիսատեսի գնահատականի» մրցանակին, հաղորդում է թատրոնի ֆեյսբուքյան էջը: «Մատնաչափիկը» ստվերային ներկայացումը հիմնված է Անդերսենի համանուն հեքիաթի վրա: Ներկայացման մեջ օգտագործվում են ստվերային թատրոնի տարատեսակները և անիմացիոն հատվածներ: Ռեժիսորն է Սամսոն Մովսեսյանը, նկարչական ձևավորման հեղինակը՝ Կարինե Բաբայան, անիմացիա՝ Մուշեղ Բաբայանի: Հեքիաթը մի աղջկա մասին է, որ ծնվում է ծաղիկի միջից ու, անցնելով բազմաթիվ փորձությունների ու արկածների միջով, հասնում է իր երազանքին: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |