Հայուհի Քերոլին Ռաֆայելյանը` ինքնուրույն կայացած կանանց Forbes-ի ցուցակում![]() 16 մայիսի 2017 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ դիզայներ, բարերար և գործարար Քերոլին Ռաֆայելյանը ներառվել է ԱՄՆ ամենահարուստ կանանց Forbes-ի ցանկում, որոնք ինքնուրույն են վաստակել իրեց կարողությունը: 2004-ին Ռաֆայելյանը հիմնել է Alex&Ani ընկերությունն, անվանելով այն դստրերի պատվին և ստանձնելով Ռոդ Այլենդում գործող հոր ոսկերչական գործարանի զարգացումը: Նա կենդանակերպի նշաններով թևնոցների արտադրություն է սկսել, որը դարձել է նրա բրենդի հիմնական արտադրանքը: 2010-ին ընկերության եկամուտը կազմել է մոտ $4.5 մլն: 2015-ին վաճառքի ծավալները հասել են $500 միլիոնի, որի շնորհիվ 49-ամյա գործարարը հայտնվել է Forbes-ի ամենահաջողակ գործարար կանանց ցանկում: Alex&Ani ընկերությունն եզակի, բնապահպանական զարդեր ու աքսեսուարներ է ստեղծում, օգտագործելով վերամշակած նյութերը, այդ թվում մետաղի ջարդոնը: Բրեդնի ամենատարածված ապրանքատեսակը կենդանակերպի նշանով թևնոցներն են $28 արժողությամբ: Ընկերությունը 65 առանձին խանութ ունի ԱՄՆ-ում, և նույնքան տաղավար` հարյուրավոր սուպերմարկետներում: Ցանկում ընդգրկված են նաև ԱՄՆ նախագահի դուստր Իվանկա Թրամփը, բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը, դիզայներ Վիկտորիա Բեքհեմը, դերասանուհի Նիքոլ Քիդմանը և այլք: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |