Թուրքիան նոր ռազմակայան կհիմնի Սիրիայի հյուսիսում

Թուրքիան նոր ռազմակայան կհիմնի Սիրիայի հյուսիսում

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբը մտադիր է նոր ռազմակայան ստեղծել Սիրիայի հյուսիսում Էլ Բաբ քաղաքի մոտ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Կայնակը:

«Մենք ունենք ռազմակայան Չոբանբեյի շրջանում (Թուրքիային սահմանակից Սիրիայի տարածքում): Մեր Գլխավոր շտաբը մտադիր է նոր ռազմակայան ստեղծել Էլ Բաբից դեպի արևմուտք ընկած տարածքում՝ Աքիլ ռազմավարական բարձունքի մոտ, որտեղ առավել կատաղի մարտեր են ընթացել «Իսլամական պետության» գրոհայինների դեմ: Միջազգային հանրությունն իրազեկված է այդ մասին»,-հայտարարել է Կայնակը Hurriyet թերթին տված հարցազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա հավելել է, որ թուրքական զորակազմը Սիրիայում «Եփրատի վահան» գործողության ավարտից հետո կրճատվել է 8.000-ից մինչև 1.500:

Թուրքական հատուկ նշանակության ուժերն 2016-ի օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Սիրիական ընդնդիմության հետ գրավելով Ջարաբլուսն ու Էլ Բաբը՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարեց «Եփրատի վահան» գործողությունը Սիրիայում ավարտելու մասին՝ հավելելով, որ անհրաժեշտութան դեպքում այն կվերսկսվի:

Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---