Արեգ Բալայանը PAN Photo-ից հաղթել է «Ավրորայի» լուսանկարչական մրցույթը16 մայիսի 2017 - 23:42 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 16-ին «Դալան» ցուցասրահում բացվել է «Ավրորա» նախաձեռնության «Մարդասիրության աչքերով» ֆոտո ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են «Ավրորա» լուսանկարչական մրցույթին մասնակցած աշխատանքներ: Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ հայտնի դարձան «Ավրորա» լուսանկարչական և կարճամետրաժ ֆիլմերի հաղթողները: PAN Photo արցախցի լուսանկարիչ Արեգ Բալայանի «Վերջապես հանգիստ» լուսանկարը ժյուրիի որոշմամբ ճանաչվել է լավագույնը: Լուսանկարչական մրցույթում երկրորդ տեղն է զբաղեցրել Սարգիս Բուլղադարյանը (Հայաստան)՝ «Առօրյա ջրի խնդիրը սահմանամերձ Թլիկում» լուսանկարի համար, երրորդ տեղում Վիզարուտ Սանխամի (Թաիլանդ) «Անագե պատերի հետևում» լուսանկարն է: Հատուկ մրցանակների են արժանացել Անահիտ Հայրապետյանը (Հայաստան)՝ «Փախստական հայր ու որդին Արցախում» լուսանկարի և Աննա Կարոլին դե Լիման (Բրազիլիա)՝ «Ռաջաշտանցի տղան» լուսանկարի համար:
Արեգ Բալայանի հաղթած լուսանկարը «Համոզիչ, կարեկցանքով լի և զգայուն. առաջին «Ավրորա» լուսանկարչական մրցույթին ներկայացված պատկերները գերող էին, դրանք մեզ ստիպում էին խորհել: Տարիներ շարունակ գնահատել եմ բազմաթիվ մրցույթներ, և այս մրցույթի լուսանկարներն առանձնանում էին իրենց իմաստային խորությամբ և կատարման որակով: Մրցույթը մեր բոլորի ուշադրությունն է հրավիրում աշխարհում խիստ կարևոր խնդիրների վրա», - ասաց մրցույթի ժյուրիի նախագահ Ջոն Սթենմայերը: Հաղթող լուսանկարի հեղինակին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շնորհում է 2500 ԱՄՆ դոլարի պարգև, երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրած լուսանկարների հեղինակներին՝ 1500 և 1000 ԱՄՆ դոլարի պարգև: «Ավրորա» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում լավագույն է ճանաչվել Մարիա Ֆերնանդա Մորենո Բելտրանի «Ցանկություն» անիմացիոն ֆիլմը (Կոլումբիա), երկրորդ տեղում Ազա Անդրեասյանի «Ականադաշտի ամենաերիտասարդ աղջիկը» ֆիլմն է (Հայաստան), երրորդ մրցանակին արժանացել է Եվգենի Վասիլցովը «Հայր» ֆիլմի համար (Ուկրաինա): Հատուկ մրցանակների են արժանացել Հայկ Կբեյանը՝ «Տոնածառ» ֆիլմի (Հայաստան) և Սանտյագո Արկոս Վեինտիմիան՝ «Պաղեստինի մաշկը» ֆիլմի (Էկվադոր) համար: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին Վարչապետ․ Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են, եթե գործընթացը կասեցվի` պատերազմ կլինի Նա ասել է, որ պետք է ամեն ինչ անել սահմանային սյուները շատացնելու համար Փաշինյանը` ՀՀ նպատակների մասին․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում Նա ասել է, որ այս համատեքստում կառավարությունը հատուկ կարևորություն է տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան․ Սահմանազատումն արվում է ԽՍՀՄ վերջին քարտեզների հիման վրա, 1988–ի սահմանազատումն իրավական ուժ չունի Նա, սակայան, չի նշել, թե կոնկրետ որ թվականի քարտեզի մասին է խոսքը |