Շարապովան «Ռոլան Գարոսի» հրավեր չի ստացել. WTA-ի ղեկավարը համաձայն չէ որոշման հետ![]() 17 մայիսի 2017 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության՝ «Ռոլան Գարոսի» կազմակերպիչները չեն տրամադրել հատուկ հրավեր (wild card) ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովային մրցաշարի որակավորման փուլին մասնակցելու համար: «Ռոլան Գարոսը» Մեծ սաղավարտի մրցաշարերից երկրորդն է խաղաշրջանում: Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի ղեկավար Բերնար Ջուդիչելլին հայտարարել է, որ մրցաշարին դոպինգային պամություններից հետո հրավեր չեն ստանում: Նա նաև հավելել է, որ Շարապովան հնարավոր է հրավիրվի մրցաշարին, եթե բավականաչափ բարձր ռեյթինգ ունենա, հայտնում է BBC-ին: WTA-ի ղեկավար Սթիվ Սայմոնը Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի որոշումը սխալ է համարում: Շարապովայի որոկավորման ժամկետը սպառվել է արդեն, հավելյալ պատժամիջոցների ոչ մի հիմնավորում չկա», - ասել էր Սայմոնը: Շարապովան որակազրկվել էր մելդոնիումի օգտագործման համար 2016-ի մայիսին: Շարապովան խոստովանել է, որ գիտակցաբար է ընդունել մելդոնիումը, սակայն, չի իմացել, որ այն ընդգրկված է արգելվածների ցանկում: ITF-ը որակազրկել էր ռուս թենիսիստուհուն 2 տարով, սակայն հետո որակազրկման ժամկետը կրճատվեց: Ժամկետը սպառվեց 2017-ի ապրիլի 26-ին: Որակազրկումից հետո ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան առաջին անգամ մասնակցել է Շտուտգարդում տեղի ունեցած մրցաշարին: Մարզուհին հաղթել է առաջին հանդիպումը, երկրորդը՝ պարտվել և դուրս մնացել մրցաշարից: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |