Հոնկոնգում վաճառել են աշխարհի ամենաթանկ հողատարածքը. $3 մլրդ արժե![]() 17 մայիսի 2017 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Հոնկոնգի Henderson Land Development ընկերությունը, որը մասնագիտանում է անշարժ գույքի հետ գործարքների վրա, աճուրդում հողամաս է գնել քաղաքի գործարար կենտրոնում՝ առաջ անցնելով 8 ընկերությունից: Henderson-ը հողամասի համար վճարել է $3 մլրդ կամ 23.28 մլրդ հոնկոնգյան դոլար: Սա առաջին հողատարածքն է քաղաքի կենտրոնում, որը վաճառվել է 1996-ից հետո: Այժմ այդ տարածքում մի քանի մակարդակ ունեցող ավտոկայանատեղի է: Կայանատեղիի փոխարեն ընկերությունը մտադիր է գրասենյակային շենք կառուցել, նշում է Bloomberg-ը: Ըստ South China Morning Post-ի, հողատարածքում կարելի է 43.000 քմ մակերեսով երկնաքեր կառուցել: Ընդ որում, թերթը պնդում է, որ գործարքի արդյունքում գնվել է «աշխարհի ամենաթանկարժեք հողատարածքը», հայտնում է ՌԲԿ-ն Bloomber-ի վրա հղումով: Սա առաջին հաջող աճուրդն է Henderson Land Development-ի համար վերջին 2 տարում, քանի որ վերջին շրջանում հոնկոնգյան ընկերությունները չեն դիմանում չինացիների հետ մրցակցությանը: Հոնկոնգի կենտրոնում մեծ է գրասենյակային տարածքների պահանջարկը: Վերջին գրասենյակային շենքը, որը կառուցվել է քաղաքի կենտրոնում, Արժույթի միջազգային հիմնադրամի երկնաքերն է, որը կառուցվել է 2003-ին: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |