Վրաստանում կարծում են՝ «Մաշան և արջը» մուլտը խանգարում է անգլերենի տարածմանը![]() 17 մայիսի 2017 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Մաշան և արջը» մուլտֆիլմը խանգարում է Վրաստանի երեխաների շրջանում անգլերենի տարածմանը: Այդպիսի կարծիք է հայտնել Վրաստանի կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավան: Կրթության նախարարը ելույթ է ունեցել Թբիլիսիում Քաղաքացիական լուսավորության ուսուցիչների համաժողովում: «Վերջերս հանդիպել եմ միջազգային մի քանի կազմակերպության ներկայացուցիչների հետ, որոնք նպաստում են օտար լեզուների տարածմանը, և հարցրել եմ, թե ով է նրանց ամենամեծ մրցակիցը: Անգլերեն լեզվի տարածմամբ զբաղվող American councils-ի հիմնական մրցակիցը «Մաշան և արջը» մուլտֆիլմն է»,-հայտարարել է Ջեջելավան: Ըստ նախարարի, մուլտֆիլմը նախկինի պես վրաստանաբնակ երեխաների ամենասիրած մուլտիֆիլմերի շարքում է: «Այն շատ է պահանջված: Հավանաբար, ունեք երեխաներ և թոռներ և տեսնում եք, որ «Մաշան և արջը» հաղթում է American councils-ին և հաղթում է բարձր մակարդակով»,-ասել է Ջեջելավան, գրում է «Sputnik-Գրուզիան»: Նախարարն առաջին անգամը չէ անդրադառնում «Մաշան և արջը» մուլտֆիլմին: Ավելի վաղ Ջեջելավան հայտարարել էր, որ Վրաստանի մանկապարտեզները պատշաճ կերպով չեն կատարում իրենց պարտականությունները և «Մաշան և արջը» մուլտֆիլմով են դաստիարակում երեխաներին: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |