Ծաղկաձորը՝ ԱՊՀ-ում ռուս զբոսաշրջիկների նախընտրած լեռնային ակտիվ հանգստի առաջատարների եռյակում![]() 17 մայիսի 2017 - 17:35 AMT PanARMENIAN.Net - ՏուրՍտատ վերլուծական գործակալությունը պարզել է, թե 2017-ի ամռանը ԱՊՀ լեռնային որ ուղղություններն են առավել պահանջված ակտիվ հանգստի համար: Ակտիվ լեռնային հանգիստը ներառում է լեռնային քայլարշավներ, ջիփինգը, լեռնային հեծանվավազք, ձրարշավներ, ՍՊԱ, ֆիթնես: Ռուս զբոսաշրջիկների ընտրած առաջին 5-յակում են Ղազախստանում, Ադրբեջանում, Հայաստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում գտնվող հանգստավայրերը: Ակտիվ հանգստի համար ԱՊՀ երկրների առաջին 5-յակում են՝ ղազախական Չիմբուլակը, ադրբեջանական Շահդագը, հայկական Ծաղկաձորը, ուզբեկական Չիմգանը և ղրղզական Կարակոլը: Վարկանիշը կազմվել է ըստ հյուրանոցների առցանց ամրագրման համակարգերի վերլուծության: Ըստ ՏուրՍտատի, ակտիվ հանգստին զբոսաշրջիկները մտադիր են միջինը 7 օր տրամադրել: Ամենաբյուջետային հանգիստը, ներառյալ կեցությունն ու սնունդը, ամենաէժանը Կարակոլում է և Չիմգանում՝ (օրական մոտ $70), իսկ ամենաթանկ հանգիստը Չիմբուլակում է ՝ (օրական մոտ $100): Շահդագում կպահանջվի $90 դոլար, Ծաղկաձորում՝ $80:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |