Սեմնեբի. Երեւանն ու Բաքուն հասկանում են Ղարաբաղի հարցով բանակցությունների ընդհատման վտանգը

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասկանում են Ղարաբաղի հակամարտության հարցով բանակցությունների ընդհատման վտանգը: «Չնայած բոլոր հիասթափություններին, բանակցությունները շարունակվում են, եւ դա հուսադրող փաստ է: Կարծում եմ, երկու կողմերը հասկանում են բանակցությունների ընդհատման վտանգը: Այն բավական անորոշ իրավիճակում, որում գտնվուն ենք այսօր, դա կնշանակի, որ անհետացել է այն ամենն, ինչը ձեռք էր բերվել վերջին տարիներին Պրահայի գործընթացի շրջանակներում, եւ շատ բարդ կլինի վերականգնել գործընթացը` անկախ նրանից, ո՞վ կընտրվի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահի պաշտոնում», - ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը:



Նա ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, «որ անցնում են ամիսներ եւ տարիներ, որոնց ընթացքում հայերն ու ադրբեջանցիները ապրում են արճակատման գծի հակառակ կողմերում եւ չունեն որեւէ շփում»: «Արդեն ունենք մի ողջ սերունդ, որը որեւէ պատկերացում չունի մյուս կողմի կյանքի մասին: Իսկ ամենավատն այն է, որ նրանց «հրամցնում են» թշնամու կերպարներ, եւ որքան երկար շարունակվի այս իրավիճակը, այդքան ավելի բարդ կլինի կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարոտւթյունը»,- ասել է Պիտեր Սեմնեբին, հաղորդում է Մեդիամաքսը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---