Փորձագետ. Հայաստանի եւ Ադրբեջանի էլիտայի համար Ղարաբաղի հարցով փոխզիջման քաղաքական գինը չափազանց մեծ է15 նոյեմբերի 2007 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հարցը չափազանց նուրբ է, չէ որ հակամարտության բոլոր կողմերը` Հայաստանը, Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը, կարծես գտնվում են փակ դռների ետեւում եւ չեն շփվում եւ համագործակցում: Այդ մասին այսօր` նոյեմբերի 15-ին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով քննարկմանը «սառեցված» հակամարտությունների վերաբերյալ Կիեւի միջազգային ֆորումին հայտարարել է Վրաստան-Ադրբեջան միջազգայն ճգնաժամային խմբի ավագ փորձագետ Կլեր Դելասերը: «Պետք է նաեւ հասկանալ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի էլիտայի համար Ղարաբաղի հարցով փոխզիջման քաղաքական գինը չափազանց մեծ է»,- նշել է փորձագետը: Նրա կարծիքով, «թե Ադրբեջանի եւ թե Հայաստանի հասարակությունները դեռ պատրաստ չեն փոխզիջման»: «Այնտեղ չափազանց մեծ է ծայրահեղականությունը, միմիյանց դեմ ուղված քարոզչության անընդհատ հոսք կա, որը նշված երկրների իշխող էլիտաներն օգտագործում են իրենց նպատակներով»,- գտնում է Կլեր Դելասերը, հաղորդում է Regnum-ը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |