ԼՂՀ պաշտպանության բանակը չի խախտում հրադադարի ռեժիմը

PanARMENIAN.Net - ԼՂՀ պաշտպանության բանակը չի խախտում հրադադարի ռեժիմը Ադրբեջանի ԶՈՒ հետ շփման գծում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ԼՂՀ պաշտպանության նախարարության քարոզչության եւ տեղեկատվության վարչության պետ, փոխգնադպետ Սենոր Հասրաթյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդագրությունները ապատեղեկատվություն են: «Այդ ամբողջ ապատեղեկատվությունը մեկ նպատակ է հետապնդում` ցույց տալ միջազգային հանրությանը, որ պատերազմը Ղարաբաղում դեռ չի ավարտվել եւ որ հայերը ագրեսորներ են եւ մեր հանդեպ հարկավոր է պատժամիջոցներ կիրառել»,-ընդգծել է Հասրաթյանը:



Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները ամեն օր հաղորդում են «հայկական կողմից ադրբեջանական դիրքերի» գնադկոծությունների մասին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---