Քրիս Քորնելն ինքնասպան է եղել

Քրիս Քորնելն ինքնասպան է եղել

PanARMENIAN.Net - Դատաբժշկական փորձագետները եկել են այն եզրակացության, որ ամերիկացի հայտնի վոկալիստ, այլընտրանքային և հարդ ռոքի աստղ, Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի հեղինակ Քրիս Քորնելն ինքնասպան է եղել:

Միչիգան նահանգի Ուեյն շրջանի դատաբժշկական փորձագետների բյուրոն հայտարարել է, որ ավարտվել է Քորնելի դիահերձման նախնական փուլը, սակայն «ամբողջական զեկույցը դեռ պատրաստ չէ», հայտնում է ՌԻԱ Նովոստին AP-ի վրա հղումով:

Երաժիշտը մահացել է մայիսի լույս 18-ի գիշերը: Երաժշտի ներկայացուցիչ Բրայան Բամբերին հայտարարել էր, որ նրա մահը միանգամայն անսպասելի էր: Ըստ Բամբերիի, Քորնելը վախճանվել է Դեթրոյթում, որտեղ Soundgarden խումբը մայիսի 17-ին համերգ է տվել:

Քորնելը Audioslave խմբի վոկալիստն էր: Խումբը 3 ալբոմ է թողարկել Քորնելի հետ: 2007-ին Քորնելը հայտարարեց, որ հեռանում է խմբից և մենակատարի կարիերա սկսում: 2010-ին հայտարարվեց Soundgarden խմբի վերամիավորման մասին: Soundgarden-ը ստեղծվել էր 1990-ին և Գրեմմիի էր արժանացել Ultramega OK ալբոմի համար Best Metal Performance անվանակարգում:

2017-ին խումբը հայտարարեց Հյուսիսային Ամերիկայով շրջագայության մասին: Մայիսի 19-ին Կոլամբուսում կայանալիք համերգի բոլոր տոմսերը վաճառված էին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---