Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին հրաժարական է տվել առողջության պատճառով: Այդ մասին հայտնել է Վրաստանի նախագահի մամլո ծառայությունում առկա աղբյուրը: Նա նաեւ հայտնել է, որ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ծրագրում է հայտարարություն անել այդ կապակցությամբ: Ըստ վրացի լրագրողների, վարչապետի պաշտոնի առավել հավանական թեկնածուներից է Վրաստանի բանկի խորհրդի նախագահ Լադո Գուրգենիձեն:



Վրաստանի խորհրդարանում հաստատում են Նողաիդելիի պաշտոնաթողույան մասին տեղեկատվությունը: Իրավական հարցերով խորհրդարանական կոմիտեի ղեկավար Լեւան Բեժուաշվիլին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «կառավարության ղեկավարը հրաժարական է տվել առողջական խնդիրների պատճառով»:



«Սակայն նախագահի իրավասության տակ է հրաժարական մասին որոշման ընդունումը»,- ասել է Բեժուաշվիլին:



2007 թվականի գարնանը Նողաիդելիին ԱՄՆ-ում սրտի բարդ վիրահատություն են արել եւ բժիշկները խորհուրդ են տվել կառավարության ղեկավարին խուսափել գերհոգնածությունից:



Նշենք, որ ըստ Վրաստանի Սահմանադրության, կառավարության ղեկավարի պաշտոնաթողության պահից ի վեր պաշոտնաթող են արվում բոլոր նախարարները: Նախագահը մեկ շաբաթվա ընթացքում պետք է վարչապետի պաշտոնի նոր թեկնածու ներկայացնի խորհրդարան: Վարչապետի պաշտոնի թեկնածուն տասն օրվա ընթացքում նոր կառավարություն է ձեւավորում եւ ներկայացնում խորհրդարան հաստատման համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---