Facebook-ում առաջիկայում հնարավոր կլինի տեսնել Instagram-ի ծանուցումները19 մայիսի 2017 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Facebook-ն աշխատում է մի գործառույթի վրա, որը հնարավորություն կտա տեսնելու Instagram-ի ծանուցումները: Դեռևս 2012-ին Facebook ընկերությունը գնել է Instagram-ը, ուստի գաղտնիք չէ, որ այդ ցանցերը սերտորեն կապված են: Արդեն վաղուց երկու սոցցանցի օգտատերերը կարող են շաղկապել իրենց աքաունթները և այդպիսով կիսվել Instagram-ի հրապարակումներով Facebook-ում և հակառակը: Նոր գործառույթը հնարավորություն կտա ստուգել շաղկապված հավելվածների ծանուցւոմներն ու արագ անցնել մեկից մյուսը, գրում է droidbug.com-ը: Գործառույթն ուղղակի Messenger ծանուցումների ընդլայնված պատուհանը կլինի, որը գտնվում է էջի վերին աջ անկյունում: Օգտատերին ուղղակի ստացված ծանուցման մասին իրազեկելու փոխարեն, գործառույթը ցույց կտա մենյուն, որը կարտացոլի բոլոր չընթերցված ծանուցումները Facebook-ում, Instagram-ում և Messenger-ում: Դա ունի իր իմաստը Facebook-ի համար՝ եթե մարդիկ անընդհատ տեսնեն ինչ են բաց թողել այս կամ այն սոցցանցում, նրանք ավելի շատ ժամանակ կծախսեն հավելվածներում և այդպիսով ավելի շատ մարդ կտեսնի գովազդը: Դե իսկ օգտատերերը կկարողանան վստահ լինել, որ ոչինչ բաց չեն թողնի: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |