Լիբիայում 140 մարդ է զոհվել ավիաբազայի վրա գրոհայինների հարձակման հետևանքով

Լիբիայում 140 մարդ է զոհվել ավիաբազայի վրա գրոհայինների հարձակման հետևանքով

PanARMENIAN.Net - Լիբիայի հարավում Բրակ ալ Շաթի քաղաքի մոտ գտնվող ավիաբազայի վրա հարձակման արդյունքում 141 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է Լիբիայի ազգային բանակի ներկայացուցիչ Ահմեդ ալ Միսմարին: Նա հայտարարել է, որ 140 զոհից 103-ը զինծառայողներ են: Ալ Միսմարին նշել է, որ զոհերի թվում կան նաև խաղաղ բնակիչներ, որոնք աշխտում էին բազայում կամ մոտակայքում են եղել, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով:

Ավիաբազան հարձակման է ենթարկվել մայիսի 18-ին: Զինվորականների վրա հարձակվել են Միսուրաթ քաղաքի բնակիչներից կազմված ջոկատը, որը հայտնի է որպես «Երրորդ ուժ»: Ալ Միսմարին նշել է, որ ավելի վաղ ավիաբազան վերահսկում էր այդ խմբավորումը, որը համարվում է Տրիպոլիում ազգային համաձայնության կառավարության դաշնակիցը, որին սատարում է ՄԱԿ-ը:

2017-ի մարտից աճել է լարվածությունը Լիբիայի արևելքում: Միաժամանակ ուժգնացել է դիմակայությունը մայրաքաղաք Տրիպոլիում՝ այն թաղամասերում, որտեղ գտնվում են կառավարական հաստատությունները, կատաղի մարտեր են գնում զինյալ ոստիկանական կազմավորումների միջև:

Այժմ Լիբիայում 3 կառավարություն է գործում՝ միջազգային հանրության աջակցությունը վայելով Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը, Խալիֆ ալ Գվեյլի ազգային փրկության կառավարությունը և Աբդալլա Աբդուրահման աթ Թանիի արևելյան ժամանակավոր կառավարությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---