ՀՀ 3 պատանի հեծանվորդ կմասնակցի օլիմպիական փառատոնին![]() 20 մայիսի 2017 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խճուղային հեծանվավազքի առաջնության արդյունքներով որոշվել է այն երեք պատանի հեծանվորդի անունները, որոնք Հունգարիայում մասնակցելու են օլիմպիական փառատոնին: Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը հայտնել է, որ թիմում ընդգրկվել են Ամու Ասուբովը, Հովհաննես Երանոսյանը և Հենրիկ Երանոսյանը, իսկ Արման Ազիզյանը կլինի պահեստային: ՀՀ մյուս հեծանվորդները պատրաստվում են հեծանվահրապարակի Մ 23 տարեկանների և երիտասարդների Եվրոպայի առաջնությանը (հուլիսի 18-23, Պորտուգալիա): Հավաքականի վերջնական կազմը կորոշվի հեծանվահրապարակի ներքին առաջնությունից հետո: «Խճուղու Հայաստանի առաջնությանը մեր հեծանվորդները լավ հանդես եկան: Մինչև Եվրոպայի առաջնությունը և օլիմպիական փառատոնը, պատրաստվելու ժամանակ ունենք: Աշխատելու տեղ կա, կփորձենք լրացնել բոլոր բացերը: Մինչև աշխարհամասի առաջնությունը հավաք կանցկացնենք Ծաղկաձորում»,- ասել է մարզիչը, մեջբերում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Արմեն Գյոզալյանը նշել է, որ մայիսի 20-ին առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանի հետ կմեկնի Ռուսաստան: Ստեփանյանը Տուլա քաղաքում կմասնակցի Գրան Պրիի, որից հետո Մոսկվայում հանդես կգա Ալեքսանդր Լեսնիկովի հուշամրցաշարում: Մարզիչը նշել է նաև, որ այս տարի խճուղային հեծանվավազքի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին նախատեսվում է Հրաչյա Շաբոյանի մասնակցությունը: Կարդացեք նաև՝ Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |