Սարգսյանը շնորհավորել է Ռոուհանիին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ![]() 20 մայիսի 2017 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիին՝ ԻԻՀ նախագահի ընտրություններում տարած հաղթանակի և այդ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: «Վստահ եմ, որ Ձեր հետագա պաշտոնավարման ընթացքում բարեկամ և հարևան Իրանը կշարունակի իր վերընթաց զարգացման ուղին՝ կարևոր և նշանակալի ներդրում ունենալով տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատման գործում: Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-իրանական ավանդական ջերմ և բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել բոլոր բնագավառներում՝ արձանագրելով մեր ժողովուրդների միջև փոխգործակցության որակական նոր մակարդակ»,- մասնավորապես ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում: Իրանի գործող նախագահ Հասան Ռոուհանին 25.9 մլն քվեաթերթիկի հաշվառման արդյունքում հավաքել է 14.6 մլն քվե: Այդ մասին հայտարարել է երկրի ՆԳՆ Ընտրություևների անցկացման շտաբի պետ Ալի Ասգար Ահմադին: Ռոուհունիին հաջորդում է այաթոլլա Իբրահիմ Ռաիսին 10.1 մլն քվեով: Պահպանողականների թեկնածու Մոստաֆա Աղա Միրսալիմը, ըստ նախնական տվյալների, հավաքում է 297.200 ձայն, նախկին փոխնախագահ Մոստաֆա Հաշեմի Թաբան՝ 139.300 ձայն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |