Ղարաբաղը շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության ապահովման գործում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղը շահագրգռված է աշխարհաքաղաքական իրավիճակի այնպիսի զարգացման մեջ, որը կնպաստի խաղաղության ապահովմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Նրա խոսքերով, Ստեփանակերտն, իր կողմից, քայլեր է ձեռնարկում այդ գործընթացին աջակցելու ուղղությամբ: «Եվ ոչ միայն ղարաբաղյան հակամարտության համատեքստում, քանի որ Ղարաբաղի հարցը կարելի քննարկել ոչ միայն ղարաբաղա-ադրբեջանական կտրվածքով, այլ նաեւ տարածաշրջանային: Մենք կշարունակենք մեր կառուցողական քաղաքականությունը, որպեսզի մեր դիրքորոշումը նպաստի խաղաղության հաստատմանը տարածաշրջանում»,-հայտարարել է ԼՂՀ նախագահը Բոսթոնում հրատարակվող երեք` «Hairenik», «The Armenian Weekly» եւ «The Mirror Spectator» թերթերին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---