Թրամփը կոչ է արել մահմեդական երկրներին միավորվել ահաբեկչության դեմ պայքարում![]() 22 մայիսի 2017 - 10:43 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել առավելապես մահմեդական բնակչությամբ երկներին միասին պայքարել ահաբեկչության դեմ: Այդ մասին նա հայտարարել է Էր Ռիադում: Թրամփն ասել է, որ ԱՄՆ բոլոր դաշնակիցները պետք է պատասխանատվություն ստանձնեն ահաբեկչության դեմ պայքարում, ոչ թե սպասեն, մինչև որ Ամերիկան կհաղթի բոլոր թշնամիներին: Թրամփը խստիվ քննադատել է Իրանին՝ մեղադրելով Թեհրանին ահաբեկչությանը սատարելու մեջ: Նախօրեին ԱՄՆ-ն զենքի առաքման վերաբերյալ ռեկորդային գործարք է կնքել Իրանի մրցակից Սաուդյան Արաբիայի հետ: Թրամփն ասել է, որ հարկավոր է ազգերի կոալիցիա ստեղծել՝ արմատախիլ անելու համար ահաբեկչությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նա հավելել է, որ ահաբեկչության դեմ պայքարը բարու պայքարն է չարիքի դեմ: «Մերձավոր Արևելքի երկրները չեն կարող սպասել, մինչև որ Ամերիկան կջախջախի նրանց թշնամիներին իրենց փոխարեն: Մերձավոր Արևելքի երկրները պետք է որոշեն, թե ինչ ապագա են ցանկանում իրենց համար»,-հայտարարել է Թրամփը: «Առավելապես մահմեդական բնակչությամբ երկրները պետք է գլխավորեն ծայրահեղականության դեմ պայքարը»,-ասել է նա: Թրամփի խոսքն աչքի ընկավ նրանով, որ Թրամփը չարտասանեց իր «ծայրահեղական իսլամական ահաբեկչություն» բանաձևը, որն ըստ քննադատների, կապում է իսլամն ահաբեկչության հետ: Թրամփը բազմիցս էր քննադատել Օբամային նման ձևակերպումերից խուսափելու համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |