«Տաշիրը» գնել է «Իզվեստիայի» շենքը Մոսկվայում![]() 22 մայիսի 2017 - 11:12 AMT PanARMENIAN.Net - «Տաշիր» ընկերությունների խումբն ավարտել է «Իզվեստիայի» խմբագրության շենքի գնման գործարքը և ձեռնամուխ է եղել վերակառուցման: Նախագծով նախատեսվում է նոր արդիական բազմաֆունկցիոնալ համալիր ստեղծել: Ըստ աղբյուրի, ներդրումները կկազմեն մոտ 150 մլն դոլար: «Նախագծով նախատեսվում է վերակառուցել Մոսկվայի հայտնի այդ շենքը և նոր բազմաֆունկցիոնալ համալիր ունենալ»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ աղբյուրի, ճակատային մասը կմնա անփոփոխ, սակայն կավելանա նոր համալիր, որը կունենա 250 հյուրանոցային համար, գրասենյակային տարածքներ, հանրային սննդի և առևտրի ձեռնարկություններ: Կվերակառուցվի միայն շնեքի վերգետնյա մասը: «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը և հիմնադիրը Սամվել Կարապետյանն է, որին Forbes-ը դասել է ՌԴ ամենահարուստ մարդկանց շարքը: Ըստ պարբերականի, նա զբաղեցրել է 32-րդ հորիզոնականը $3.4 մլրդ կարողությամբ: Ընթերցեք նաև. Forbes. ՌԴ ամենահարուստ մարդկանց ցանկում 8 հայ կա ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |