Reuters. Իսրայելը մի շարք զիջումներ է արել Պաղեստինին Թրամփի այցին ընդառաջ

Reuters. Իսրայելը մի շարք զիջումներ է արել Պաղեստինին Թրամփի այցին ընդառաջ

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցից առաջ Իսրայելը մի շարք տնտեսական զիջումների է գնացել Պաղեստինին: «Անվտանգության կաբինետը հավանություն է տվել տնտեսական միջոցներին, որոնք կթեթևացնեն առօրյա կյանքը Պաղեստինի ինքնավարությունում այն բանից հետո, երբ Թրամփը, որը մայիսի 23-ին կժամանի Իսրայել, խնդրեց վստահության ամրապնդմանն ուղղված գործողությունների մասին»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Ըստ աղբյուրներից մեկի, զիջումները Պաղեստինին սպառնալիքի տակ չեն դնում Իսրայելի շահերը, գրում է Gazeta.ru-ն Reuters-ի վրա հղումով:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության գծով օգնական, գեներալ Հերբերտ Մաքմասթերը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահը փորձում է միավորել հուդայականներին, մահմեդականներին և քրիստոնյաներին ահաբեկչության դեմ պայքարում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---