Բրյուսելում արգելել են Էրդողանի կողմնակիցների ակցիան

Բրյուսելում արգելել են Էրդողանի կողմնակիցների ակցիան

PanARMENIAN.Net - Բրյուսելի քաղաքապետ Իվան Մայորն անվտանգության նկատառումներով արգելել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցների ակցիան: Հավաքը նախանշված էր վերջինիս Բելգիայի մայրաքաղաք ժամանելու օրը՝ մայիսի 24-ին:

«Թուրքիայում նախագահ Էրդողանի լիազորությունների ընդլայնման հանրաքվեի ժամանակ Բրյուսելում այդ երկրի դեսպանատան մոտ բախումներ տեղի ունեցան նրա կողմնակիցների և հակառակորդների միջև, սառը զենքի կիրառմամբ: Դա վատ ավարտ ունեցավ, վիրավորներ եղան»,-պարզաբանել է իր որոշման դրդապատճառները քաղաքապետը RTBF- եթերում:

Թուրքիայի նախագահը Բրյուսել է ժամանելու մայիսի 25-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

Մարտի 30-ին Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած բախումներում առնվազն 5 մարդ է վիրավորվել: Բախումներին, որոնք ոստիկանությունը կասցերել է, մասնակցել է 150-200 մարդ:

Ընթերցեք նաև. ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը կանչվել է պետքարտուղարություն

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---