Թրամփը Երուսաղեմում հայկական շարականներ է ունկնդրել![]() 23 մայիսի 2017 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ հետ այցելել է Սբ Հարության տաճար և հանդիպել Հայ առաքելական, Հույն ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների հոգևոր հայրերի հետ: Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանության քահանա Հովնան Բաղդասարյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ տաճարի բակում Թրամփին և իր տիկնոջը դիմավորել են Հունաց Պատրիարքը, Ս. Երկրի Քուստոսը և Լուսարարապետ Տ. Սևան Արք. Ղարիպեանը, իսկ տաճարի մուտքի մոտ հյուրերին դիմավորել են հույն, կաթոլիկ և հայ տեսուչները: Հայկական բաժնի այցելության ընթացքում Թրամփը և առաջին տիկինը Ժառանգավորաց վարժարանի երգչախմբի կատարմամբ հայկական շարականներ են ունկնդրել, ինչից հետո Լուսարարապետ Սրբազանը պատմել է Հայ Եկեղեցու և Հայ ժողովրդի մասին: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության գծով օգնական, գեներալ Հերբերտ Մաքմասթերը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահը փորձում է միավորել հուդայականներին, մահմեդականներին և քրիստոնյաներին ահաբեկչության դեմ պայքարում: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |