Սպիտակ տունն առաջարկում է $54 մլրդ-ով ավելացնել Պենտագոնի բյուջեն![]() 23 մայիսի 2017 - 11:06 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ վարչակազմը 2018-ի բյուջեի նախագիծն ուղարկել է Կոնգրես: Նախագծով նախատեսվում է կտրուկ ավելացնել պաշտպանության նախարարության ծախսերը: Ըստ փաստաթղթի, Պենտագոնի բյուջեն հաջորդ ֆինանսական տարում, որը սկսվում է 2017-ի հոկտեմբերի 1-ից, առաջարկվում է սահմանել 639 մլրդ դոլարի չափով, ինչը 52 միլիարդով կամ գրեթե 10 տոկոսով ավելի է ընթացիկ տարվա բյուջեից: Այդ գումարը ներառում է արտերկրում ահաբեկչության դեմ պայքարի համար հատկացվող 65 մլրդ դոլարը: Բացի այդ, ևս 2 մլրդ դոլար կհատկացվի այն ծրագրերին, որոնք Պենտագոնը չի իրագործում, բայց ներառված են ռազմական բյուջեում: Փաստաթղթում հատուկ նշված է, որ Բարաք Օբամայի վարչակազմի ռազմական ծախսերի կրճատմանն ուղղված քաղաքականությունը սպառնալիք է ԱՄՆ համար և Թրամփի վարչակազմը մտադիր է արմատապես փոխել ռազմավարությունն այդ հարցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Օրենքի ուժ ստանալու համար փաստաթուղթը պետք է հավանության արժանանա Կոնգրեսի 2 պալատների կողմից և ստորագրվի նախագահի կողմից: Ավանդաբար իրական բյուջեն վարչակազմի և Կոնգրեսի միջև սակարկությունների ու փոխզիջումների հիման վրա է ձևավորվում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |