Վադիմ Գուստով. Ղարաբաղի հակամարտության կագավորումը կախված է Կոսովոյի հարցով ԱՄՆ-ի դիրքորոշումից20 նոյեմբերի 2007 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կախված է նրանից, թե ինչպիսի դիրքորոշում կընդունեն ԱՄՆ-ը Կոսովոյի կարգավիճակի հարցով, գտնում է ԱՊՀ գործերով Դաշնության խորհրդի կոմիտեի նախագահ Վադիմ Գուստովը:Երեքշաբթի Բաքվի եւ Մոսկվայի միջեւ հեռուստամակրջի ընթացքում Գուստովն ասել է, որ Կոսովոյի հարցը ցանկանում են կարգավորել առանց հաշվի առնելու Բելգրադի դիրքորոշումը: ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը ցանկանում են հնարավորինս արագ ավարտել անարդյունք բանակցային գործընթացը: Նրա խոսքերով, Կոսովոյի ինքնուրույնությունը առաջին հերթին կազդի Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի վրա: «Այդ գոյացումները եւս կցանկանան ինքնուրույնություն ձեռք բերել, եւ դա կբարդացնի իրավիճակը,- ասել է Գուստովը: - Այդ պատճառով Ռուսաստանը գտնում է, որ ավելի լավ է Կոսովոյում խաղաղապահ ուժեր պահել», հաղորդում է Թրենդը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |