Հայաստանի ԿԸՀ երեք ներկայացուցիչներ կհետեւեն Ռուսաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին20 նոյեմբերի 2007 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երեք ներկայացուցիչներ կմասնակցեն դիտորդական առաքելությանը, որը կհետեւի 2007 թվականի դեկտեմբերի 2-ին Ռուսաստանում կայանալիք Պետական Դումայի ընտրություններին: Ինչպես հաղորդել են Հայաստանի ԿԸՀ մամլո ծառայությունում, առաքելության կազմում կընդգրկվեն ԿԸՀ արտաքին կապերի բաժնի առաջատար մասնագետ Ատոմ Մխիթարյանը, ծրագրա-մեթոդաբանական բաժնի պետ Ռուզաննա Առաքելյանը եւ ԿԸՀ աշխատակազմի քարտուղարության ղեկավար Նունե Կարապետյանը: Նշենք, որ Ռուսաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին կհետեւեն նաեւ հայ պատգամավորները, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |