Շարմազանով. ԼՂ հակամարտության կարգավորումը տարածքային վեճ չէ![]() 25 մայիսի 2017 - 10:07 AMT PanARMENIAN.Net - ԼՂ հակամարտության կարգավորումը տարածքային վեճ չէ. խնդիրն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 24-ին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի ուսանողների հետ հանդիպմանը՝ հավելելով. «Մեր նպատակն է հասնել նրան, որ Արցախի ժողովրդի կամքը պարտադիր լինի բոլորի համար»: ՀՀ ԱԺ փոխնախագահը կարևորել է հայ ժողովրդի միասնականությունը և հանդուրժողականությունը և հավելել, որ միայն այդ դեպքում մենք կարող ենք հաջողություններ գրանցել թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքական գործընթացներում: Շարմազանովն անդրադարձել է նաև ՀՀ-ԵՄ և ՀՀ-ԵԱՏՄ հարաբերություններին և առաջիկա անելիքներին՝ ընդգծելով, որ մեր երկիրն արտաքին քաղաքական գործընթացներում իրականացնում է հավասարակշռված քաղաքականություն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |