iPhone 8-ի դիզայնը ցուցադրվել է տեսանյութով (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Բլոգեր Վենիամին Գեսկինը Լատվիայից Twitter-ի իր էջում iPhone 8-ը ցուցադրող տեսահոլովակ է հրապարակել: Տեսանյութում տեսանելի են մակետը, լուսանկարները, որոնք ինսայդերը հրապարակել էր անցած ամիս: Սմարթֆոնի հետևի վահանակը ապակուց է, որի վրա կրկնակի տեսախցիկի համար նախատեսված բացվածք կա: Հատկանշական է, որ առջևի պանելին չկա Home կոճակը, իսկ դինամիկը դեպի վեր է տեղաշարժված: Ըստ Գեսկինի, տեսանյութում պատկերված է ոչ թե աշխատանքային նախատիպը, այլ ձեռնարկությունում ստեղծված սմարթֆոնի մակետը, որն օգտագործվում է ռոբոտացված հաստոցների կողմից արտադրության հղկման համար, հայտնում է Lenta.ru-ն: Հայտնի է նաև, որ սմարթֆոնը կունենա OLED-էկրան 5,7 անկյունագծով, ինչպես նաև անլար լիցքավորում: Նոր iPhone-ը կներկայացվի 2017-ի աշնանը Apple-ի ամենամյա շնորհանդեսում: Ըստ վերջին տեղեկությունների, ընկերությունը միանգամից 3 սարք կթողարկի, որից 2-ը iPhone-ի ժամանակակից մոդելների մի փոքր բարելավված տարբերակը կլինի: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |