ՆԱՏՕ-ն կանդամակցի հակաահաբեկչական կոալիցիային

ՆԱՏՕ-ն կանդամակցի հակաահաբեկչական կոալիցիային

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն կդառնա հակաահաբեկչական կոալիցիայի անդամ: Այդ մասին հայտարարել է Կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը լրագրողներին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ:

«Այսօր մենք հակաահաբեկչական կոալիցիային ՆԱՏՕ-ի անդամակցության համաձայնություն կտանք»,-ասել է Ստոլտենբերգը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Գագաթնաժողովում նաև որոշում կկայացվի ահաբեկչության դեմ պայքարում ՆԱՏՕ-ի համակրագող նշանակելու մասին, որը կվերահսկի գործողությունները:

Ավելի վաղ հայտարարվեց, որ հակաահաբեկչական միջազգային կոալիցիան հասել է նրան, որ 2015-ի ընթացքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կորցրել է Իրաքում իր վերահսկողության տակ գտնվող տարածքների 40%-ը և Սիրիայում՝ 20%-ը: Այս մասին հայտարարել է Կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Սթիվեն Ուորենը

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---