Վրաստանի բնակչության միայն 3%-ն է Հայ առաքելական եկեղեցու հետևորդ![]() 25 մայիսի 2017 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Կրոնի հարցերի պետական գործակալությունը կազմել է բնակչության կրոնական նախապատվությունների քարտեզն ամբողջ երկրի մասշտաբով 2014-ի պաշտոնական վիճակագրական տվյալների հիման վրա: Ըստ դրանց, Վրաստանի բնակչության 83.4%-ն ուղղափառ է: Ուղղափառներին թվաքանակով հաջորդում են մահմեդականները՝ 10,74%, երրորդ տեղում Հայ առաքելական եկեղեցու հետևորդներն են՝ 2,94%-ով: Վրաստանի բնակչության միայն 0,52%-ն է կաթոլիկ, եհովայի վկաները կազմում են բնակչության 0,33%-ը, եզդիները՝ 0,23%-ը, հուդայականները՝ 0,04%-ը: «Այլ» բնորոշումն է ստացել բնակչության 1,8%-ը: Նրանց թվում են մարդիկ, որոնք հրաժարվել են պատասխանել դավանանքի մասին հարցին կամ այլ ավելի փոքր կրոնական խմբերի ներկայացուցիչներ են: Ըստ Վրաստանի վերջին մարդահամարի, երկրում մոտ 168.000 հայ է բնակվում: Հայերն ապրում են հիմնականում Ջավախքում՝ 81.000 և Թբիլիսիում՝ 53.000: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |