Օուեն Հարգրիվս. Դա Մխիթարյանի լավագույն գոլն է (վիդեո)

Օուեն Հարգրիվս. Դա Մխիթարյանի  լավագույն գոլն է

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Օուեն Հարգրիվսն անդրադարձել է Եվրոպա լիգայի եզրափակչում Հենրիխ Մխիթարյանի խփած գոլին:

«Փայլուն գոլ էր: Մխիթարյանը բազմաթիվ գոլեր է խփել Եվրոպա լիգայում, բայց այդ մեկը նրա լավագույնն էր»,- ասել է Հարգրիվսը, գրում է «BT Sport»-ը:

«Մանչեսթեր Յունայթեդը» մայիսի 24-ին Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակչում հաղթել է հոլանդական «Այաքսին» Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում՝ դառնալով Եվրոպայի լիգայի գավաթակիր: Խաղն ավարտվել է 0:2 հաշվով՝ հօգուտ ՄՅու-ի:

Հենրիխ Մխիթարյանը 48-րդ րոպեին գոլ է խփել՝ դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Եվրոպայի լիգայի եզրափակչում: Խաղի ավարտից հետո նա ծածանել է ՀՀ դրոշն ու ասել.«Շատ-շատ երջանիկ եմ մեր այսօրվա հաղթանակի համար: Ես այս հաղթանակը նվիրում եմ իմ ընտանիքին, Մանչեսթերին և բոլոր հայերին»:

Կարդացեք նաև՝ Հայ ֆուտբոլասերը 51 գործակցով գումար է շահել Մխիթարյանի ծածանած դրոշի շնորհիվ

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---