Շահեն Հարությունյանին հոգեբուժարան չեն տանելու![]() 27 մայիսի 2017 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Բանտարկված Շանթ Հարությունյանի որդուն՝ ակտիվիստ Շահեն Հարությունյանին հոգեբուժարան չեն ուղարկելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ինքը՝ Շահեն Հարությունյանը: «Շնորհակալություն բոլորին, ովքեր հանրային արձագանգի ենթարկեցին իմ հանդեպ իրականացվող անարդարությունը։ Շնորհակալ եմ աջակցելու և սատարելու համար։ Ինձ այլևս չեն ուղղարկում հոգեբուժարան: Եվ եթե կրկին անարդարություն փորձեն իրագործել իմ հանդեպ, կդարձնեմ հանրային։ Ես ամեն ինչ արեցի՝ չհայտնվելու համար հոգեբուժարանում, ինչպես խոստացել էի։ Ազատություն Շանթ Հարությունյանին և աշխարհի բոլոր քաղբանտարկյալներին», - մասնավորապես գրել է Հարությունյանը։ Նոյեմբերի 5-ի գործով ազատազրկված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը պետք է բժշկական ստուգում անցներ հոգեբուժարանում: Այս մասին նա մայիսի 24-ին տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառման միջոցով՝ հայտնելով, որ համապատասխան գրությունը զինկոմիսարիատից է ստացել: Կարդացեք նաև՝ Շահեն Հարությունյան. «Ինձ հոգեբուժարան ուղղարկելը սադրանք է՝ հոգեկան խնդիրներ արձանագրելու նպատակով» Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |