Ռոնալդուն կամովին վերադարձրել է չվճարված հարկերի մի մասը![]() 27 մայիսի 2017 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն իր կամքով 6 մլն եվրո հարկ է վճարել դեռևս մինչ պաշտոնական մեղադրանքը հարկեր չվճարելու համար, գրում է Deutsche Welle-ն իսպանական Marca թերթի վրա հղումով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իսպանիայի հարկային ծառայությունը մեղադրել է հայտնի ֆուտբոլիստին 2011-2013թթ. 15 մլն եվրո հարկ չվճարելու մեջ և հիմա լուծվում է այն հարցը, թե ինչ են համարվում նրա գործողությունները՝ վարչական խախտում թե հարկային հանցագործություն: Իսպանիայի ֆինանսների նախարարությունը հավանություն է տվել հարկային ծառայության պահանջին՝ նշելով, որ Ռոնալդուի արարքի որակավորման վրա կարող են ազդել այնպիսի գործոններ, ինչպիսիք են իր մեղքը ճանաչելն ու թաքցրած գումարը վճարելը: Թեև Ռոնալդուն գումարի մի մասն է վճարել միայն, դա նրան թույլ կտա խուսափել քրեական հետապնդումից: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |