Ալի Բաբաջան. 301-րդ հոդվածը կվերանայվի, ինչպես եւ խոստացվել էր ԵՄ-ին22 նոյեմբերի 2007 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը կվերանայվի երկրի խորհրդարանի կողմից բյուջեի հաստատումից հետո: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Նրա խոսքերով, ուղղումները կներկայացվեն խորհրդարան, ինչպես եւ խոստացվել էր Եվրամիությանը: Նախօրեին տեղին ունեցել Թուրքիա-ԵՄ խառը խորհրդարանական հանձնաժողովի 58-րդ նիստը, որտեղ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ հոդվածում նախատեսվող ուղղումները շուտով կներկայացվեն խորհրդարան: «Այլ հոդվածների քննարկումը կարող է ընթանալ 301-րդ հոդվածի ուղղումների վերաբերյալ քննարկումներին զուգահեռ: Մենք պետք է փոխենք այդ հոդվածը, դա է ցանկանում Թուրքիայի ժողովուրդը»,-ընդգծել է Բաբաջանը, գրում է «Սաբահ» թերթը: Հիշեցնենք, որ Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը նախատեսում է 6 ամսից մինչեւ 3 տարվա ազատազրկում «ազգային ինքնության վիրավորանքի» համար, այդ թվում Հայոց ցեղասպանության հիշատակման համար, ինչպես նաեւ Թուրքական հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքին բացասական իմաստով հիշատակելու համար: Այդ հոդվածով քրեական պատասխանատվության են կանչվել Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, գրող Էլիֆ Շաֆակը, հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը, որը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին, ինչպես նաեւ Հրանտ Դինքի որդին` Արատ Դինքը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |